Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կայացել է տնօրենների խորհրդի հերթական նիստը
Կայացել է ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» տնօրենների խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Լևոն Հակոբյանը, Հովհաննես Հարությունյանը, խորհրդի անդամներ Արտյոմ Սմբատյանը, Լիանա Բարսեղյանը, Լուսինե Քոչարյանը, Գևորգ Սիմոնյանը, Հովհաննես Մադոյանը, Միհրան Նազարեթյանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ներկայացուցիչներ կենտրոնից:
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ներկայացրել է իր գործունեության մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ուրվագծել առաջիկայում նախատեսվող ծրագրերը և ինչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ:
Մասնավորապես` նշել է, որ անհրաժեշտ է վերանորոգել արյան բանկը, վերազինել տրանսֆուզիոն ծառայությունը, ստեղծել հեմոսթազի և թրոմբոզի կենտրոն, ակտիվացնել ցողունային բջիջների փոխպատվաստումը, ներդնել իմունոթերապիայի կլինիկական հետազոտություններ և այլ աշխատանքներ:
Ներկաները ողջունել են ոլորտում կատարված աշխատանքները և հույս հայտնել, որ նախատեսված ծրագրերը ևս կյանքի կկոչվեն:
Նշենք, որ առողջապահության նախարարությունը կորպորատիվ կառավարման ինստիտուտը ներդնելու է իր ենթակայության բոլոր կազմակերություններում: Արդեն իսկ տնօրենների խորհուդներ ստեղծվել և գործում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում: Տնօրենների խորհուրդների կազմերում, բացի պետական մարմինների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև հասարակական կազմակերպություններից մասնագետներ:
Խորհրդի աշխատանքներն ուղղված են թափանցիկ և արդյունավետ կառավարման մշակույթի ձևավորմանը և նպաստում են կենտրոնների զարգացմանը:
24.06.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ